«Հայաքվեն» ԿԸՀ հանձնեց հավաքված 58 հազար ստորագրությունները. «Մենք կռվում ենք հրեշավոր թշնամու դեմ»
«Հայաքվե» նախաձեռնությունը Կենտրոնական ընտրական հնձնաժողովին հանձնեց հավաքված 58 հազար ստորագրությունները։
«Մենք ծայրահեղ խնամք և ուշադրություն ենք դրսևորել, որպեսզի ոչ մի ստորագրություն չկորչի։ Մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի այս ստորագրությունները տեղ հասնեն։ Բաց նաև բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում՝ տեր կանգնեք ձեր ստորագրություններին։ Մենք կռվում ենք հրեշավոր թշնամու դեմ, կարող ենք հաղթել, եթե միասնական լինենք ու տեր կանգնենք մեր ստորագրություններին։ Այս ստորագրոթյունները մեր կամքի արտահայտությունն են»,- նախքան հանձնելը՝ ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը և նախաձեռնության մի քանի անդամ ստորագրեցին արկղերը։
«Սեպտեմբերի 4-ին արկղերը կբացվեն ու կսկսվի ստորագրությունների ստուգումը։ Հատուկ ծրագիր է պատվիրել ԿԸՀ- ն՝ ստորագրությունները ստուգելու համար։ Միակ խնդիրը կարող է լինել այն, որ ծրագիրը վերջնական պատրաստ չլինի, հակառակ դեպքում եթե խնդիր չլինի, երկուշաբթի ժամը 11։00-ին կսկսվի ստուգումը»,- ասաց Ա. Սմբատյանը՝ ընդգծելով, որ նախաձեռնության առնվազն երկու ներկայացուցիչ կարող է ներկա լինել այն սրահում, որտեղ իրականացվելու է ստորագրահավաքի ստուգման գործառույթը։
Նա նշեց, որ ստուգման համար սահմանված է մեկ ամիս, լիահույս են, որ կհասցնեն։
«Պատրաստ ենք ձեզ հետ անցնելու այդ ամբողջ պրոցեսով։ Ենթադրում ենք՝ իսկապես ԿԸՀ-ն կկատարի իր առաքելությունը, որն ապաքաղաքական է, սահմանված է օրենքներով և Սահմանադրությամբ»,- ասաց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հիշեցնենք, որ «Հայաքվե»-ն քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնություն է, որն առաջարկում է քրեականցնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն:
Նախագծում կա ևս մեկ կետ՝ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների քրեականացում:
Քայլեր
1. Նախաձեռնվում է ստորագրահավաք՝ նախատեսված Սահմանադրությամբ և Հանրաքվեի մասին օրենքով:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանում է ստորագրահավաքի անցկացման 60-օրյա ժամանակահատվածը:
2. Երբ հավաքվի 50 հազար ստորագրություն,օրինագիծը պարտադիր մտնում է ԱԺ օրակարգ և դրվում քվեարկության:
3. Եթե ազգային ժողովը անտեսի ժողովրդի կամքը և մերժի նախագիծը, ապա ևս 300 հազար ստորագրություն կհավաքվի,և այս նախագիծը կդրվի հանրաքվեի:
Հանրաքվեով բավարար ձայներ ստանալու դեպքում նախագիծը անմիջապես հրապարակվում ու դառնում է օրենք: Հետագայում այն կարող է փոխվել ՄԻԱՅՆ ՀԱՆՐԱՔՎԵՈՎ:
Հարակից հրապարակումներ`
- Եթե ՔՊ-ն դրան դեմ գնա, ՔՊ-ին պետք է ուղարկենք պատմության աղբանոցը. Ավետիք Չալաբյան
- Սկսվում է ՀայաՔվե նախաձեռնության երկրորդ փուլը՝ օրենքի նախագիծն ԱԺ-ում անցկացնելը.Մենուա Սողոմոնյան
- Օգոստոսի 31-ին «Հայաքվեն» ստորագրությունները կհանձնի ԿԸՀ
- «Հայաքվեն» ստուգում է ստորագրությունները ԿԸՀ հանձնելու համար
- Լիլիթ Թումանյան. «Հայաքվեի»-ի կամավորները կռիվ են տվել յուրաքաչյուր ստորագրության համար
- Չալաբյան. «Հայաքվե»-ն կարող է փրկօղակ լինել նույնիսկ այս իշխանության համար
- Հայաքվեին միացել են 58 հազարից ավելի քաղաքացիներ
- Գյումրիում «Հայաքվե»-ին մասնկացած մանկավարժները հետ են վերցրել իրենց ստորագրությունները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին