Մարտական գնդապետ տղեն գալիս ինձ է փոխանցում օֆիցեր պիսկող սալդատից հանկարծ նախարար դարձածի խոսքը. Արսեն Ղուկասյան
«Այս շենում բոլորից՝ ծերից-ծեր, մի գրամ հավատ չունեմ, բոլորդ սուտասան եք»,-ՊՆ-ի շենքի դիմաց հայտարարեց անհայտ կորած զինծառայողի եղբայր Արսեն Ղուկասյանը՝ որը մյուս ծնողների և հարազատների հետ սպասում էր նախարարի հետ հանդիպման:
«Եթե մարտական գնդապետ տղեն գալիս ինձ է փոխանցում օֆիցեր պիսկող սալդատից հանկարծ նախարար դարձածի խոսքը, ես էլ հարգելով զինվորական համազգեստը, քանի որ զոհված տղա ունեմ որին վերջին անգամ այս համազգեստով եմ տեսել, հավատացել եմ, բայց էսօր ասում եմ՝ տղերք, պատիվ ունեցեք, մի ծառայեք տուզիկին: Մի փորձեք վախկոտ արարծի արարքը ձեզ վրա վերցնել: Դուք մարտական սպա եք, դուք թուրքի դեմը կռված տղերք եք, ինչպես կարող է կռված տղեն ծատայի ո՞ւմ»,-ասաց Ղուկասյանը:
Անթուլատրելի համարելով անհետ կորածների ծնողներին չհարգելը՝ նա տարակուսեց, որ Սուրեն Պապիկյանը նախորդ ամբողջ օրը լինելով շենքում 5 րոպե ժամանակ չի գտել հանդիպել ծնողներին:
«Փախավ երեկ, տուզիկի պես փախավ»,- սաց նա՝ ակնարկելով Պապիկյանին:
Հարակից հրապարակումներ`
- Անհետ կորած զինծառայողների ծնողները կգիշերեն ՊՆ-ի շենքում
- Անհետ կորած զինծառայողների ծնողները ՊՆ շենքում են և հրաժարվում են դուրս գալ այնտեղից
- Արցախում անհետ կորած տղամարդը հայտնաբերվել է
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա