Իլինոյս նահանգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով վեց տուժած կա
ԱՄՆ-ի Պեորիա քաղաքում հրաձգության հետևանքով վիրավորվել է վեց մարդ, երկուսի վիճակը ծանր է: «ՌԻԱ նովոստի»-ը գրում է, որ այդ մասին հայտնել է Իլինոյս նահանգի ոստիկանությունը։
«Վեց տուժած հոսպիտալացվել է տեղի հիվանդանոցում, որոնցից 5-ը ստացել են հրազենային վնասվածքներ, մեկը՝ կտրած-ծակած»,-ասվում է ոստիկանության ֆեյսբուքյան գրառման մեջ։
Ոստիկանության տվյալներով՝ տուժածներից երկուսի վիճակը ծանր է։ Հրաձգության մասին հաղորդվել է չորեքշաբթի երեկոյան։
Հանցագործի ինքնությունը դեռ պարզված չէ։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։
Հարակից հրապարակումներ`
- Հրաձգություն թուրքական հանգստավայրի հյուրանոցում, կա զոհ
- Ֆրանսիայում երեխա է զոհվել թմրավաճառների միջև փոխհրաձգության հետևանքով
- Ֆրանսիայում 20-ից ավելի ոստիկան վիրավորվել է դեռահասի սպանության պատճառով փոխհրաձգության ժամանակ
- Բենիկը Խլղաթյանը Խորվաթիայում հրաձգության միջազգային մրցաշարում 3-րդ տեղն է գրավել