Քոչարյանը կմասնակցի սեպտեմբերի 2-ի հանրահավաքին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է Ազատության հրապարակում սեպտեմբերի 2-ի կայանալիք ընդդիմության հանրահավաքին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին, NEWS.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը:
Ավելի վաղ ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, որի նախաձեռնությամբ է կայանալու հանրահավաքը, կոչ է արել Հայաստանի եւ Արցախի ճակատագրով մտահոգ բոլոր քաղաքացիներին սեպտեմբերի 2-ին` Արցախի Հանրապետության անկախության օրը, մասնակցել հանրահավաքին:
Հարակից հրապարակումներ`
- Սեպտեմբերի 2-ի մեծ հանրահավաքն ինքնին ուղերձ է Ադրբեջանին և միջնորդներին՝ այն մասին, որ Հայաստանը Փաշինյանը չէ. Հովհաննիսյան
- Դավիթ Անանյան. Հույս կա, որ սեպտեմբերի 2-ի հանրահավաքը լինելու է վերքաղաքական և վերխմբային
- Արմեն Աշոտյանի խնդրանքը ՔԿՀ-ից՝ մասնակցել սեպտեմբերի 2-ին համազգային հանրահավաքին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին