Սարգիս Ստեփանյանը՝ աշխարհի չեմպիոն
Ղազախստանի Ալմա-Աթա քաղաքում մեկնարկել է Պարաբազկամարտի աշխարհի 25-րդ առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի Պարաբազկամարտի հավաքականը։
Պարաբազկամարտի Աշխարհի առաջնության 80 կգ. քաշային կարգում ձախ ձեռքով Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Սարգիս Ստեփանյանը: Այս մասին հայտնում են Հայաստանի հաշմանդամային սպորտի Ֆեդերացիան։
Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերի մայոր Սարգիս Ստեփանյանը 2014 թվականի ամռանը հակառակորդի դիվերսիոն հարձակման ժամանակ վիրավորվել էր՝ արկի պայթունից կորցնելով երկու ոտքն ու ձեռքը: Վիրավորումից ամիսներ անց նա ոտքի կանգնեց, սկսեց քայլել, զբաղվել սպորտով։ Այսօր նա արդեն հաշմանդամություն ունեցողների բազկամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի չեմպիոն է։ Նրան հաջողվել է մի քանի անգամ բարձրացնել 32 կգ կշռաքար և նրա սահմանած ռեկորդն ամրագրված է «Դյուցազնագրքում»։ Պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալով, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալներով:
Հարակից հրապարակումներ`
- Սարգիս Ստեփանյանին ֆրանսիական Պրիվա քաղաքի պատվո մեդալ է հանձնվել
- Սարգիս Ստեփանյանը Փարիզի Պարալիմպիկ խաղերի ուղեգիր է նվաճել
- Պարաաթլետիկայի միջազգային առաջնությունում Սարգիս Ստեփանյանը զբաղեցրել է առաջին տեղը
- Ձեր սխրանքն անուրանալի է, հիշողությունը՝ վառ. Սարգիս Ստեփանյան
- Քանի ողջ ենք, պետք է հաղթենք. փոխգնդապետ Սարգիս Ստեփանյան
- «Ոտքի կանգնիր». Սարգիս Ստեփանյանի հիշողությունները վերածվել են կադրերի ու դարձել ֆիլմ
- Փոխգնդապետ Սարգիս Ստեփանյան. Էլ ի՞նչ պիտի լինի, որ արթնանանք, գուցե՞ թուրքին մեր տան մեջ տեսնե՞նք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան