«Ոչ մի բան չի փոխվել, նորից սպասում ենք, նորից լիքն է». Քաղաքացիները՝ «բարեփոխված» տրանսպորտի մասին
Երևանի քաղաքապետարանն ու փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը գրեթե ամեն օր թմբկահարում են տրանսպորտի բարեփոխումներն ու գազելների վերացումը։
Քարոզարշավի ընթացքում Ավինյանի հետ հանդիպմանը շատ քաղաքացիների բարձրաձայնած դժգոհությունը վերաբերում է հենց տրանսպորտի աշխատանքին։
Panorama.am-ն օգոստոսի 30-ին՝ աշխատանքային օրվա ավարտին տրանսպորտի աշխատանքի մասին հարցում անցկացրեց Երևանի կենտրոնում գտնվող կանգառներից մեկում տրանսպորտի սպասող քաղաքացիների շրջանում։
«Ասեմ, որ դժգոհ եմ։ Նախ ուշ-ուշ են գալիս։ Հետո կուզեմ, որ 44 համարի ավտոբուսը վերանայվի. այնքան հին է, որ սարսափելի հոտ է գալիս ավտոբուսից»,-ասաց քաղաաքացիներից մեկը։
«Ոչ մի բան չի փոխվել, նորից սպասում ենք, նորից լիքը տրանսպորտ, ի՞նչ է փոխվել որ»,-ասում է մեկ այլ քաղաքացի։
«Չէի ասի շատ գոհ եմ, տրանսպորտի վիճակը էդքան էլ հաջող չի»,-ասաց հարցման մեկ այլ մասնակից։
«Ոչինչ, չէի ասի, որ շատ գոհ եմ, բայց մեզ մոտ լավ տրանսպորտ կար՝ 24 համարը, հանեցին, դրա տեղն ուրիշը չբերեցին։ Իհարկե, հիմա շատ սիրուն ավտոբուսներ կան, պիտի ուղղակի ավելանա դրանց թիվը»,-ասաց նա։
«Մի քիչ որ շուտ-շուտ գան, ավելի լավ կլինի»,-նշեց մեկ այլ կին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները