Հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները
Աշխատանքային այցով Թուրքիայում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է իր թուրք գործընկեր Յաշար Գյուլերին։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ըստ հրապարակումների՝ կողմերն Անկարայում կայացած հանդիպմանը քննարկել են երկու երկրների միջև ռազմական համագործակցության հեռանկարները։
«Հանդիպմանը քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները, նշվել է այդ ուղղությամբ տարվող աշխատանքների հետագա ընդլայնման կարևորությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շուտով կվաճառի սեփական հակաօդային պաշտպանության համակարգերը
- ԱՄՆ և Թուրքիան ացկացրել են համատեղ խոշոր զորավարժություններ