Սեպտեմբերի 1-ին ընդառաջ. Դատարկ գրախանութներ՝ պաշարված Արցախում
Վաղը սեպտեմբերի 1-ն է: Ամեն տարվա եռուզեռն Արցախում չկա: Գրախանութները գրեթե դատարկ են: Չեն պակասում գրախանութներում և ամենուր՝ գրենական պիտույքներ փնտրող ծնողները: Չկա: Ստիպված են՝ նախորդ տարվանից մնացած գրիչ ու տետրին ապավինել։
«Կապույտ գրիչներ, տետրեր, սոսինձներ, մատիտներ, օրագրեր չկան, գունավոր թղթերը քիչ են»,- ասում է 7-րդ դասարանի աշակերտուհհին։
«Շատ ծնողների նման դեռ վաղուց փնտրտուքի մեջ եմ, անհրաժեշտ ամեն ինչ չեմ գտել։ Երեխաների մեծ մասը չունեն անհրաժեշտ գրենական պիտույքներ, սովորական 12 թերթանի տետրեր։ Մասնիկների, տառերի տետրեր չկան, գոնե մի տեղից գտնենք, պատճենենք, բայց անգամ պատճենելը խնդիր է, ստանդարտ թղթերը բացակայում են»,- ասում է Նարինեն, ով պատրաստվում է որդուն ուղարկել 1-ին դասարան։
Մանրամասն՝ Արցախի Հանրային հեռուստատեսության տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Պահարաններում մոռացված հագուստը նոր շունչ է ստանում․ շրջափակված Արցախում սեպտեմբերի 1-ին են պատրաստվում
- Առաջին դասարանցիներն այս տարի կկրեն Արցախում արտադրված դպրոցական պայուսակներ
- Առաջին դասարանցիների համար Արցախում 1900 պայուսակ կկարեն
- Արցախում սեպտեմբերի 1-ին ընդառաջ պայուսակներ ու այբբենարաններ են հավաքում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան