«Ժողովուրդ». Ազատ գյուղի զինվորների կացարանում հրդեհի գործով նախաքննությունն ավարտվե՞լ է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախաքննության ավարտ է հայտարարվել Ազատ գյուղի զինվորների կացարանում հունվարի 19-ին բռնկված ողբերգական հրդեհի գործով. այն խլեց 15 զինվորի կյանք։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաև գործով կալանավորված սպա Եղիշե Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը։
Ըստ նախաքննական մարմնի՝ սպան բենզինը լցրել էր վառարանը, կրակը անսպասելի թեժացել էր, ինչի հետևանքով տեղի ունեցավ ողբերգական դեպքը։ Հիշեցնենք, որ դեպքը եղել էր այս տարվա հունվարի 19-ին Ազատ գյուղի զինվորական կացարանում, ինչի հետևանքով մահացան 15 զինծառայողներ. սույն գործով մեղադրյալի աթոռին են 4 անձ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան