7 տարեկան երեխաների շրջանում ամեն 4-րդն ավելցուկային քաշ ունի.Լենա Նանուշյանն
«Ցավոք, պետք է նշեմ, որ վերջերս մեր իրականացրած մի հետազոտության արդյունքում 7 տարեկան երեխաների շրջանում հայտնաբերեցինք, որ մեր երեխաների ամեն 4-րդն ավելցուկային քաշ ունի»,-գործադիրի նիստում հայտնեց առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:
Նա հայտարարեց, որ դպրոցական տարիքից երեխաներին պետք է սովորեցնեն առողջ սնվել, ծնողներին էլ հորդորեն զերծ պահել երեխաներին հեռուստատեսությամբ և այլ միջոցներով վնասակար ուտելիքի գովազդից:
Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ եթե հետազոտություն արվի, կպարզվի, որ ամեն 4-րդ երեխա չունի խաղահրապարակ, դպրոցում չկա մարզասրահ, մարզասրահում չկա մարզական գույք, և որ ամեն 4-րդ երեխա կյանքում լողավազան չի տեսել:
Նա ասաց, որ սեփական փորձով գիտի՝ մարզերում երեխաները ամառը լողալու համար շատ հաճախ ոտքով կամ ամենագնաց մեքենաներով 7-8 կմ վտանգավոր ճանապարհ են կտրում, որպեսզի լողալու հասանելիություն ունենան:
«Ամեն երեխա Հայաստանում պետք է ունենա լողավազանին հասանելիություն, մարզասրահին պետք է ունենա հասանելիություն, խաղահրապարակին պետք է ունենա հասանելիություն»,-ասաց Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Եթե այսպես գնա, կասենք՝ 63 տարեկան երեխա, վաղ կենսաթոշակային տարիքի երեխա. Նիկոլ Փաշինյան
- Կառավարության խնդիրը քաղաքացուն հաց տալը չէ. Նիկոլ Փաշինյան
- Բյուջեից 3.4 մլրդ դրամ՝ համայնքների իրկանացրած 29 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
- Պետք է անհոգնել առաջ մղենք Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու գաղափարը. Փաշինյան
- Ադրբեջանը ՌԴ-ի խաղաղապահ զորախմբի ներկայությամբ շարունակում է ԼՂ-ի հայության ցեղասպանության քաղաքականությունը.Փաշինյան
- Փաշինյանի աշխատակազմի պաշտոնյան այսօր կնշանակվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ