Լիազորված տնտեսական օպերատորը մաքսային անցակետում հերթ չի կանգնի
«Այս որոշմամբ մենք ևս մենք նախադրյալ ենք ստեղծում ՀՀ-ում Լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի զարգացման համար»,-կառավարության նիստում հայտնեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
Նա փորձեց մատչելի ներկայացնել նախագիծը՝ ասելով, որ Լիազորված տնտեսական օպերատորը հատուկ կարգավիճակ է, որը մաքսային մարմնի կողմից տրվում է տնտեսական սուբյեկտին, եթե այդ սուբյեկտը նվազ ռիսկայնություն է ներկայացնում մաքսային իրավախախտումների տեսանկյունից, և այդ կարգավիճակը հնարավորություն է տալիս տնտեսվարողին՝ օգտվել մաքսային մի շարք պարզեցված ընթացակարգերից:
Նա հայտնեց, որ պարզեցված ընթացակարգերով տնտեսվարողին կընձեռվի արտահերթ սպասարկման հնարավորություն, ինչը նշանակում է, որ սահմանային անցման լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ունեցող սուբյեկտը հերթ չի կանգնի:
«Երկրորդ՝ իրենք չեն օգտվելու ժամանակավոր պահպանության պահեստներից, այսինքն՝ սահմանային անցման կետերից կարող են իրենց ապրանքը տանել և պահպանել իրենց պահեստում: Ռիսկի պրոֆիլներից շատերը չեն կիրառվելու, այսինքն՝ այն պրոֆիլները, որոնցով մաքսային մարմինը որոշում է կանաչ, կարմիր և դեղին ընթացակարգերը, չեն կիրառվելու այս սուբյեկտների նկատմամբ, և մաքսային մարմինը ապահովելու է մշտական կապ և խորհրդատվություն այս սուբյեկտների համար»,-ասաց Բադասյանը:
Նա նաև նշեց, որ հետագա փուլերում ևս 2 պարզեցված ընթացակարգ պատրաստ են ներդնել, որով մաքսային մարմնի հետ կապը ընդհանրապես կբացակայի:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության խնդիրը քաղաքացուն հաց տալը չէ. Նիկոլ Փաշինյան
- Բյուջեից 3.4 մլրդ դրամ՝ համայնքների իրկանացրած 29 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
- Պետք է անհոգնել առաջ մղենք Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու գաղափարը. Փաշինյան
- Ադրբեջանը ՌԴ-ի խաղաղապահ զորախմբի ներկայությամբ շարունակում է ԼՂ-ի հայության ցեղասպանության քաղաքականությունը.Փաշինյան
- Գործադիրը պիլոտային ծրագրով բաժնետոմսերով կմասնավորեցնի Հանրապետության հրապարակի հայտնի փոստի շենքը
- Գործադիրը կփոխհատուցի 2022 թ-ի սեպտեմբերի 13-ին առաջնագծում զոհված ինժեներական աշխատանք կատարողի հարազատներին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան