«Հայրենիք» կուսակցությունը` Արթուր Վանեցյանի գլխավորությամբ լինելու է Ազատության հրապարակում
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 2-ին կլինի Ազատության հրապարակում։
«Հրապարակ»-ը «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանից հետաքրքրվել է` մասնակցելո՞ւ է արդյոք իրենց կուսակցությունը ևմասնավորապես` Արթուր Վանեցյանը ընդդիմության հայտարարած սեպտեմբերի 2-ին կայանալիք հանրահավաքին` ի պաշտպանություն Արցախի:
««Հայրենիք» կուսակցության ստեղծման օրվանից մեր կուսակցության անդամները, պարոն Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, միշտ մասնակցել են ու ներգրավված են եղել Հայաստանի և Արցախի անվտանգությանը, հայ ժողովրդին ու հատկապես արցախահայությանն առնչվող բոլոր գործընթացներում: Բնական է, որ ես և մեր կուսակցական գործընկերները` պարոն Վանեցյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 2-ին լինելու ենք հրապարակում և բոլոր մտահոգ հայրենակիցների հետ մեր աջակցությունն ենք հայտնելու Արցախին ու արցախահայությանը»,-պատասխանել է Բաբայանը:
Հարակից հրապարակումներ`
- «Որդիների Կանչ» ՀԿ. Սեպտեմբերի 2-ին լինելու ենք Ազատության հրապարակում
- Սերժ Սարգսյանն իր թիմի հետ կմասնակցի սեպտեմբերի 2-ի հանրահավաքին
- Քոչարյանը կմասնակցի սեպտեմբերի 2-ի հանրահավաքին
- Սեպտեմբերի 2-ի մեծ հանրահավաքն ինքնին ուղերձ է Ադրբեջանին և միջնորդներին՝ այն մասին, որ Հայաստանը Փաշինյանը չէ. Հովհաննիսյան
- Դավիթ Անանյան. Հույս կա, որ սեպտեմբերի 2-ի հանրահավաքը լինելու է վերքաղաքական և վերխմբային
- Արմեն Աշոտյանի խնդրանքը ՔԿՀ-ից՝ մասնակցել սեպտեմբերի 2-ին համազգային հանրահավաքին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան