Կառավարության խնդիրը քաղաքացուն հաց տալը չէ. Նիկոլ Փաշինյան
«Շինարարության այն տեմպը, որը մենք վերցրել ենք, որևէ կերպ չենք կարող կորցնել, քանի որ այն, ինչը որ մենք անում ենք, չնայած աննախադեպ ծավալի կապիտալ ներդրումների, անհրաժեշտ մինիմումից դեռ շատ հեռու ենք, նաև կրթության ոլորտում»,- կառավարության նիստում հայտաարրեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով 300 մանկապարտեզի ծրագիրը չավարտած պետք է մտածել հաջորդ 300-ի մասին և այդպես նաև դպրոցների և այլ ծրագրերի մասով:
Փաշինյանը հայտնեց որ Լոռու մարզ կատարած այցից հետո հասկացել է, թե մարդու բարեկեցությունն ապահովելու համար ինչ պետք է անի կառավարությունը:
«Կառավարությունը բարեկեցությունը պետք է ապահովի, առաջինը հերթին իրավակարգը, օրենքի առաջ մարդկանց հավասարությունը ապահովելու միջոցով, երկորդ՝ ենթակառուցվածքներ ապահովելու միջոցով»,- հայտարարեց Փաշինյանը և, թվարկելով գրի, էլէկտրաէներգիայի, ինտերնետի, նախնական բժշկական ծառայությունների ապահովման խնդիրների լուծման անհրաժեշտությունը, շարունակեց. «Գլոբալ առումով խաղաղություն պահովելուց հետո կառավարությունը քաղաքացուն պետք է ասի՝ հարգելի քաղաքացի մենք ապահովեցինք բոլոր պայմանները, որպեսզի դուք աշխատեք և ձեր բարեկացությունը զարգացնենք»:
Գործադիրի ղեկավարը շարունակեց միտքը՝ հայտարարելով. «Կառավարության խնդիրը քաղաքացուն հաց տալը չէ, կառավարությն խնդիրն է ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի քաղաքացին իր արժանապատիվ աշխատանքով իր արժանապատիվ հացը վաստակի»:
Նա ասաց, թե այդ առումով կարևորում է սոցիալական աջակցության և անապահովության համակարգի բարեփոխման ծրագրերը:
Հարակից հրապարակումներ`
- Պետք է անհոգնել առաջ մղենք Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու գաղափարը. Փաշինյան
- Ադրբեջանը ՌԴ-ի խաղաղապահ զորախմբի ներկայությամբ շարունակում է ԼՂ-ի հայության ցեղասպանության քաղաքականությունը.Փաշինյան
- Փաշինյանի աշխատակազմի պաշտոնյան այսօր կնշանակվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան