Ադրբեջանը ՌԴ-ի խաղաղապահ զորախմբի ներկայությամբ շարունակում է ԼՂ-ի հայության ցեղասպանության քաղաքականությունը.Փաշինյան
«Սյունիքի մարզի Կոռնիձորի հատվածում, Լաչինի միջանցքի մոտակայքում ԼՂ մուտքի հնարավորության սպասող հումանիտար բեռներով 22 բեռնատարին երեկ ավելացան ևս 10-ը»,-կառվարության նիստի մեկնարկին ասաց Նիկոլ Փաշինյանը:
Տեղեկացնելով, որ Փարիզի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի մի շարք ռեգիոնների կողմից ուղարկված շարասյունն ուղեկցել է մինչև Կոռնիձոր՝ Փաշինյանը հայտնեց, որ ոչ այդ, ոչ էլ հուլիսի 26-ից այնտեղ կանգնած շարասյանը հնարավորություն չի տրվել անցնել ԼՂ:
«Սա նշանակում է, որ Ադրբեջանը ՌԴ-ի խաղաղապահ զորախմբի ներկայությամբ շարունակում է ԼՂ-ի հայությանը սովահարության միջոցով ցեղասպանության ենթարկելու քաղաքականությունը»,-հայտարարեց ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը:
Նրա խոսքով՝ այդ քաղաքականության հիմնական նպատակը ԼՂ տարածքն հայերից ազտելն է:
Նա հիշեցրեց նախկինում իր ներկայացրած՝ Ադրբեջանի հրեշավոր ծրագրի սցենարներից մեկը.«Ադրբեջանը պլանավորում է հումանիտար ճգնաժամի ամենասուր հատվածում միակողմանիորեն բացել Լաչինի միջանցքը, այսինքը ԼՂ-ից թուլատրել մարդկանց ելքը և թույլ չտալ վերադարձը»:
Նա նշեց, որ ցեղասպանության և հայրենազրկման այս քաղաքականությունը տեղի է ունեւոմ 21-րդ դարում միջազգային հանրության աչքի առաջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան