Եղեգնաձորում շան կծածից տուժած երեխաներից մեկի վիճակը գնահատվում է կայուն
Շան կծելու հետևանքով Եղեգնաձորի ԲԿ-ից 4 երեխա է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հայտնում են, որ երեխաների մոտ առկա են եղել վերջույթների կծած վերքեր։ Դրանք մշակելուց և անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրանցից երեքը վերադարձել է Եղեգնաձոր, իսկ մեկը շարունակում է գտնվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վնասվածքաբանության բաժանմունքում։
ԲԿ-ից նշում են, որ շան գլխուղեղի հետազոտությունից պարզ է դարձել, որ կենդանու մոտ առկա է կատաղություն:
Երեխայի վիճակը գնահատվում է կայուն: Երեկ կատարվել է վակցինացիա, իսկ այսօր՝ իմմունոգլոբուլին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին չորս քաղաքացի (Գ․ Վ․ (ծնված 2013 թ․), Ս․ Թ․ (ծնված 2012 թ․), Հ․ Ա․ (ծնված 2020 թ․), Վ․ Վ․ (ծնված 2018 թ․)) շան կծածով տեղափոխվել էին Եղեգնաձորի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել էր բավարար․ տուժածները ստանալով առաջին բուժօգնություն՝ տեղափոխվել էին քաղաք Երևան։
Հարակից հրապարակումներ`
- Եղեգնաձորում երեխաներին կծած շան մոտ ախտորոշվել է կատաղություն հիվանդություն
- Եղեգնաձորում շունը 4 երեխայի է կծել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին