Պետք է անհոգնել առաջ մղենք Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու գաղափարը. Փաշինյան
«Ստեղծված իրավիճակի ելքը միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքու-Ստեփանակաերտ երկխոսությունն է»,-գործադիրի նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով որ միջազգային մեխանիզմը տվյալ իրավիճակում կենսականորեն անհրաժեշտ է, որպեսզի բացառվի Բաքվի կողմից երկխոսության վիժեցման հնարավորթությունները:
Նշելով որ ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վրա միջազգային ուշադրություն կենտրոնացնելուն ուղղված ջանքերը պետք է շարունակել՝ Փաշինյանն ասաց, ո այդ ուշադրության առանցքում պետք է լինեն Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, որոնցով Ադրբեջանին պարտավորեցրվել է ձեռնարկել իրեն հասու բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:
«Ուշադրություն եմ հրավիրում դատարանի այս ձևակերպման վրա՝ երկու ուղղություններով: Դատարանը շեշտել է, որ իր որոշումը պարտադիր իրավական ուժ է առաջացնում Ադրբեջանի համար: Այս որոշման բացահայտ արհամարհումն Ադրբեջանի կողմից այդ երկրի հայրենազրկամ քաղաքականության բացահայտ դրսևորում է, քանի որ նման քաղաքականություն իրականացնողների գործելակերպի առանձնահատկություն է իրավական ուժ ունեցող որոշումների արհամարհումը»,-հայտարարեց Փաշինյանը և հավելեց. «Եվ մենք պետք է անհոգնել առաջ մղենք Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու գաղափարը, որովհետև, հատկապես հիմա, դա բացարձակ անհրաժեշտություն է: Իհարկե, բոլոր առումներով առաջնահերթություն և առաջնային խնդիր մնում է ԼՂ հրատապ, րոպե առաջ հումանիտար բեռները հասցնելը և նրանց մուտքի հնարավորության ապահովումը»:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը ՌԴ-ի խաղաղապահ զորախմբի ներկայությամբ շարունակում է ԼՂ-ի հայության ցեղասպանության քաղաքականությունը.Փաշինյան
- Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակության հետ
- Արայիկ Հարությունյանը տեսակապով ողջունել է հումանիտար բեռն ուղեկցող ֆրանսիական պատվիրակությանը
- Մ.Զախարովա. Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը Հայաստանի կողմից ԼՂ-ի՝ որպես Ադրբեջանի տարածք ճանաչելու արդյունք է
- Մեզ արգելվեց մարդասիրական օգնությունն անցկացնել Լաչինի միջանցքով. ֆրանսիացի պաշտոնյան
- Ադրբեջանցիների կողմից Լաչինի ապօրինի անցակետում առևանգված երեք երիտասարդի վերաբերյալ Հայաստանը դիմել է ՄԻԵԴ
- Ըստ Բաքվի՝ Մակրոնի «Լաչինի մարդասիրական միջանցք» ձևակերպումն անարգում է իր տարածքային ամբողջականությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան