Արցախում բազմաթիվ երեխաներ ի վիճակի չեն եղել դպրոց այցելել՝ հագուստի, տրանսպորտի պատճառով. Արտակ Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է.
«Այսօր Արցախում ևս մեկնարկեց նոր ուսումնական տարին, բայց ադրբեջանական ցեղասպանական պաշարման հարուցած բավականին ծանր պայմաններում՝ առանց բավարար գրենական պիտույքների, ուսումնաօժանդակ նյութերի, սննդի, հիգիենայի և այլ անհրաժեշտ պարագաների:
Բազմաթիվ երեխաներ ի վիճակի չեն եղել դպրոց այցելել՝ հագուստի, տրանսպորտի ու այլ պայմանների բացակայության պատճառով:
Այսօր հարազատներիցս մեկը մի դեպքի ականատես եղավ: Մայրիկը առաջին դասարանցուն ուղեկցում էր դպրոց և ճանապարհին ասաց.
«Բալա՛ս, պայուսակիդ մեջ մի կտոր հաց կա, երբ սովածանաս, կուտես»:
«Մա՛մ, բա տանը հաց կա՞ր, որ ինձ համար դրել ես»,- հարցրեց երեխան...
Շնորհավոր Գիտելիքի և դպրության օրը՝ անկախ հանգամանքներից: Այսօր կարևոր առիթ է բարձրաձայնելու արցախցի երեխաների բազմաթիվ իրավունքների սուր խախտումների մասին, որոնք աստիճանաբար անդառնալի հետևանքների են հանգեցնում»:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի կառավարությունը հրապարակել է շրջափակման 264-րդ օրվա տեղեկագիր
- «Արցախում հազարավոր երեխաներ նոր ուսումնական տարվա մեկնարկը տվեցին կիլոմետրեր քայլելով»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին