«Ամեն զոհի հետևում կա կոնկրետ մարդ, մեղավոր».Ղազարյանի մեջբերումը՝ պատգամավոր Փաշինյանի հայտարարությունից
«Սոթքի ուղղությամբ այսօր եղել է երկու զոհ: Իշխանություններն են ասում չէ՞, որ մեզ դեռ պատերազմ է սպասվում»,-ասուլիսում հայտարարեց «Համախմբում» նախաձեռնության անդամ Էդգար Ղազարյանը՝ դիտարկելով նաև այն փաստը, որ ընթացող տարում ՀՀ ԶՈւ-ում արդեն 57 զոհ կա:
Նա ընթերցեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թ. հունվարին արած հայտարարությունը, որում ասել էր, թե թույլ չեն տալու որ զինծառայողների զոհվելու դեպքերը դառնան լրահոսի հիմնական վերնագիր:
«Ամեն զոհի հետևում կա կոնկրետ մարդ, մեղավոր և մենք պետք է գտնենք նրանց, սա է այս հրեշավոր լրահոսի առաջն առնելու տարբերակը»,-Փաշինյանի հայտարարությունը կարդաց էդգար Ղազարյանը և շարունակեց մյուս պարբերությունը, որտեղ նա անթուլատրելի էր համարել, որ այդ տարի արդեն ԶՈւ-ում երկու զոհ է եղել:
Ղազարյանի ներկայացմամբ՝ Նիկոլ Փաշինյանը խոսել է շմոլ գազից և թշնամու դիպուկահարի կրակոցի հետևանքով արձանագրված երկու զոհի մասին և հայտարարել, թե բանակի և առաջնագծի մասին «ձոնված դիֆերամբների ֆոնին» այն սարսափելի արդյունք է եղել:
Էդգար Ղազարյանը նաև նկատեց, որ արդեն մի քանի ամիս է Հայաստանի հարկ վճարող խոշոր ընկերություններից մեկը՝ Սոթքի ոսկու հանքավայրը չի աշխատում կրակոցների պատճառով, նույն վիճակում է նաև Երասխի գործարանի շինարարությունը:
Հարակից հրապարակումներ`
- Սոթքի հատվածում արձանագրվում են Ադրբեջանի ԶՈՒ ռազմական տեխնիկայի, լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման միջոցառումներ. ՊՆ
- Սոթքի հատվածում Ադրբեջանի կրակոցների հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր․ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները