Թուրքիայի խորհրդարանը նոր սահմանադրության նախագիծը կքննարկի աշնանային նստաշրջանում
Թուրքիայի խորհրդարանի հիմնական խնդիրներից մեկը նոր սահմանադրության ընդունումն է, որը կփոխարինի 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո հանրապետությունում գործող սահմանադրությանը։ Համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը կներկայացվի հոկտեմբերին բացվող աշնանային նստաշրջանում: ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում դատական իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որ հեռարձակվել է TRT հեռուստաալիքով։
«2011 թվականից մենք երազանք ունեինք՝ ազատել Թուրքիան «հեղաշրջման սահմանադրությունից», ընդունել նոր հիմնական օրենք, որը հարիր կլինի «Թուրքիայի դարին», պաշտպանել մեր 85 միլիոն քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները։ Աշնանային նստաշրջանում խորհրդարանի աշխատանքի մեկնարկից հետո մենք կրկին կներկայացնենք մեր նախաձեռնությունները նոր սահմանադրության վերաբերյալ: Ես կոչ եմ անում բոլոր քաղաքական կուսակցություններին, դատարաններին, համալսարաններին, պետական մարմիններին և բոլոր քաղաքացիներին իրենց ներդրումն ունենալ այս գործընթացում»,-ասել է Էրդողանը։
Հարակից հրապարակումներ`
- Հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները
- Արմեն Պետրոսյան. Թուրքիայում նոր հակահայկական ալիքի մեկնարկ է տրվել
- Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շուտով կվաճառի սեփական հակաօդային պաշտպանության համակարգերը
- Ռուսաստանն ու Թուրքիան կարող են համաձայնագրեր ստորագրել նախագահների բանակցություններից հետո
- Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել