ՀՀ ԱԽ քարտուղարը Նիդերլանդների դեպանին ներկայացրել է սեպտեմբերի 1-ին Ադրբեջանականի իրականացրծ ռազմական գործողությունների մանրամասները
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսին՝ դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Այդ մասին լուր է տարածել ՀՀ ԱԽՔ գրասենյակը:
«Ա.Գրիգորյանը բարձր է գնահատել դեսպանի պաշտոնավարման ընթացքում ունեցած մեծ ներդրումը Հայաստան-Նիդերլանդներ անվտանգային համագործակցության ոլորտում և մաղթել հաջողություններ նրա բոլոր նախաձեռնություններում:
Ն. Սխերմերսը իր հերթին բարձր է գնահատել հայկական կողմի հյուրընկալությունը և վստահություն հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ։
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանի անվտանգային միջավայրը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին: ԱԽ քարտուղարը դեպանին ներկայացրել է նաև սեպտեմբերի 1-ին ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքի մանրամասները»,-սվում է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ-ն հրապարակեց սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները
- Ժամը 17:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է. ՊՆ
- Ժամը 14:15-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակի ինտենսիվությունը Սոթքի և Նորաբակի ուղղությամբ նվազել է. ՊՆ
- ՊՆ հրապարակել է տեսանյութ՝ ինչպես է Ադրբեջանի ԶՈՒ-ն լրացուցիչ միջոցներ կենտրոնացնում Սոթքի ուղղությամբ
- ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ. ՀՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան