Հունաստանում մեկնաբանել են Լոնդոնի թանգարանից կատարված գողությունը
Լոնդոնի Բրիտանական թանգարանից գանձերի գողությունը ուժեղացնում է Հունաստանի պահանջը՝ Աթենք վերադարձնելու այնտեղ պահվող Պարթենոնի տաճարի գլուխգործոցները։ Այս մասին խորհրդարանում հայտարարել է Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնին՝ պատասխանելով պատգամավորի խնդրանքին։
Խոսելով Բրիտանական թանգարանի հավաքածուներից հարյուրավոր իրերի գողության հետ կապված միջադեպի մասին՝ Մենդոնին ասաց, որ Հունաստանը «շատ ուշադիր հետևում է այս խնդրին»:
«Մենք մշտապես հիմնավորում ենք մեր փաստարկները ապացույցներով, որ Հունաստանը լավագույնս պաշտպանում, ցուցադրում և կառավարում է մշակութային արժեքները՝ ինչպես գիտականորեն, այնպես էլ տեխնիկապես: Վերջին գողությունները ուժեղացնում են մեր պահանջը Աթենքում Ակրոպոլիսի թանգարանում քանդակների վերամիավորման հարցում»,-ըստ ՏԱՍՍ-ի, ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- 19-րդ դարի հայկական գորգարվեստը կներկայացվի Հայաստանի պատմության թանգարանում
- Մատենադարանի մասնագետները վերականգնում են Ամերիկայի Հայկական թանգարանի ձեռագրերը
- Կապանի արվեստի թանգարանում բացվել է նկարիչ, շեփորահար Հայկ Գրիգորյանի անհատական ցուցահանդեսը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան