Հայաստանի կառավարությունը խորհրդարանի վավերացմանն է ներկայացրել Հռոմի ստատուտը.ՏԱՍՍ
Հայաստանի կառավարությունը Խորհրդարան է ուղարկել Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը՝ վավերացման նպատակով։ Այդ մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են կառավարության մամուլի ծառայությունում։
«Կառավարությունն այսօր Հռոմի ստատուտն ուղարկել է խորհրդարան՝ վավերացման համար»,-հայտնել են մամուլի ծառայությունից։
ՏԱՍՍ-ը գրում է, որ հունիսին Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտարարեց, որ կառավարությունն առաջիկա շաբաթներին խորհրդարան կուղարկի Հռոմի ստատուտի վավերացման մասին օրենքի նախագիծը։ Հայաստանի Սահմանադրական դատարանը մարտի 24-ի որոշմամբ հայտարարել է, որ Հռոմի ստատուտը չի հակասում երկրի սահմանադրությանը, ինչն առաջացրել է ռուսական կողմի բացասական արձագանքը։ Հայկական կողմը նշում է, որ փաստաթղթի վավերացումը հանրապետությանը հնարավորություն կտա բարձրացնելու այն հանցագործությունների պատասխանատվության հարցը, որոնցում Երևանը մեղադրում է ադրբեջանցի զինվորականներին, և ուղղված չէ Ռուսաստանի դեմ։
Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ ռուսական կողմը հայ գործընկերներին զգուշացրել է Ռուսաստանի հետ հարաբերությունների համար Հռոմի ստատուտին հնարավոր միանալու չափազանց բացասական հետևանքների մասին։ ԱԳՆ-ն նաև հավելել է, որ Մոսկվան անընդունելի է համարում Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը՝ Ռուսաստանի Դաշնության ղեկավարության դեմ օրդերների ֆոնին։ Իր հերթին, Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը նշել էր, որ Երևանը կարող է այնպես անել, որ Հռոմի ստատուտի վավերացման հետ կապված իր հետագա գործողությունները չվնասեն հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին։
Հարակից հրապարակումներ`
- Հռոմի ստատուտը ոչ մի կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ. Հակոբ Արշակյան
- «Ժողովուրդ». Գործադիրում վերջնական որոշում չկա Հռոմի ստատուտի մասով
- Զախարովան ներկայացրել է ՌԴ-ի դիրքորոշումը` ՀՀ ՍԴ-ի` Հռոմի ստատուտի վերաբերյալ որոշման մասին
- Մոսկվան անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը․ ՏԱՍՍ
- Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան