«Հրապարակ». Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի փեսան Հայկ Մարությանի թիմում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Չնայած Հայկ Մարությանն օրերս հայտարարեց, թե բացառում է ընտրություններից հետո ՔՊ-ի և նախկինների հետ համագործակցությունը, սակայն դա չի խանգարում, որ իր թիմում ընդգրկի նաև նախկինների ազգականների, բարեկամների, իսկ կոնկրետ դեպքում՝ նախկինների ցույցերին «մարդ տանելու» գործին լծված Հայկ Խաչատրյանին:
Վերջինս նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի փեսան է, Հայկոյի քաղաքապետության օրոք ղեկավարել է աշխատակազմը, ապա նշանակվել թաղման բյուրոյի ղեկավար, իսկ Հրաչյա Սարգսյանի՝ քաղաքապետ դառնալուց մոտ մեկ ամիս հետո՝ 2022-ի հունվարին, ազատվել է։
Ազատման պատճառն էլ կարծես եղել է այն, որ պատերազմից հետո ընդդիմության նախաձեռնած Դիմադրության շարժման հանրահավաքներին մարդ է տարել, և Հրաչյա Սարգսյանը քաղաքապետարանի իր թիմակիցներին վստահեցրել է, որ դրա վերաբերյալ ինքն ապացույցներ ունի։
Նախօրեին՝ Նուբարաշեն համայնքում քարոզարշավի ժամանակ, Խաչատրյանն ուղեկցում էր Մարությանին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում