
«Հրապարակ». Նախագահի աշխատակազմը ուղղագրությունը ստուգող համակարգչային ծրագիր է ձեռք բերել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատակազմը 30 հազար դրամով ուղղագրությունը ստուգող համակարգչային ծրագիր է ձեռք բերել։ Գնումը կատարվել է «Լիդեր Պրոֆի» ընկերությունից։ Համակարգչային ծրագիրը կոչվում է «Արմենիան փաուեր Սփեյլ»։
Փաստորեն, նույնիսկ ուղղագրությունը ստուգել չեն ցանկանում պետական համակարգում և դրա համար պետական միջոցներից համակարգչային ծրագրեր են գնում, որ իրենց հսկա աշխատակազմերը, որոնք պետական բյուջեից ահռելի աշխատավարձեր են ստանում, սուրճ խմելու և պարապությունից ճանճ քշելու գործից հանկարծ չկտրվեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին