Շվեդիայում Ղուրանի այրմամբ միջադեպը ոստիկանության վրա գրեթե 23 հազար դոլար արժեցավ
2023 թվականին Շվեդիայի ոստիկանությունը 2,4 միլիոն կրոն (22,8 հազար դոլար) հատկացրեց որպես լրացուցիչ ծախսեր՝ Ղուրանը այրելու արշավի ժամանակ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին հայտնում է Sveriges Radio-ն՝ հղում անելով Ստոկհոլմի շրջանի ոստիկանությանը։
Խոսքը հունվարի 1-ից օգոստոսի 29-ն ընկած ժամանակահատվածում իրականացված 13 լիազորված հրապարակային ակցիաների մասին է։ Գրում է «Գազետա ռու»-ն:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս միջոցառումներին իրավապահների ներկայության աստիճանը տատանվում էր՝ կախված դրանց անցկացման ժամանակից և վայրից, ակցիաներին լրագրողների ուշադրությունից, ինչպես նաև այն բանից, թե ով է կազմակերպել դրանք։
Հարակից հրապարակումներ`
- Ստոկհոլմում Ղուրանի այրելը խանգարողին ձերբակալել են
- Իրանն ու Թուրքիան քննարկել են Ղուրանի պղծման դեմ պայքարում իսլամական աշխարհին ներգրավելու թեման
- Կոպենհագենում Իրաքի դեսպանատան մոտ Ղուրան են այրում