![](https://panorama.am/news_images/963/2888575_1/010923karavarutyannist_1.thumb.jpg)
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է նոր պետնախարարին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը կառավարության ադամներին և պետական կառավարման այլ մարմինների, դատական համակարգի ղեկավար կազմին է ներկայացրել ԱՀ նորանշանակ պետական նախարար Սամվել Շահրամանյանին:
ԱՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ երկրի ղեկավարը, շնորհակալություն հատնելով գործընկերներին համատեղ աշխատանքի համար, ներկայացրել է իր հրաժարականի դրդապատճառները։ Նշելով, որ մինչև Ազգային ժողովի կողմից նոր նախագահի ընտրությունը շատ պատասխանատու ժամանակաշրջան է, Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ դրա հաղթահարումը և իրավական ճանապարհով իշխանափոխության իրականացումը պետականության պահպանման համար կարևոր նշանակություն ունեն:
Արայիկ Հարությունյանը գործընկերներին հորդորել է սթափորեն գնահատել իրավիճակը և սատար կանգնել նոր ձևավորվող իշխանությանը` երկրում ստեղծված հումանիտար աղետը հաղթահարելու, ներքին ու արտաքին հնարավոր մարտահրավերներին դիմակայելու հարցում:
Նա շնորհակալություն է հայտնել Գուրգեն Ներսիսյանին երկրի համար բարդ ժամանակաընթացքում պետական կառավարման համակարգում պատասխանատվություն ստանձնելու համար և Սամվել Շահրամանյանին՝ պատմական ծանր ժամանակաշրջանում պետական նախարարի պաշտոնն ստանձնելու առաջարկն ընդունելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
![Նոր Սահմանադրության մասին Փաշինյանի հայտարարությունները հիմնազուրկ են ու մտացածին. Սահմանադրագետ](https://panorama.am/video_images/17/49954_1/photo_2024_07_05_16_43_08_v3.thumb.jpg)
Նոր Սահմանադրության մասին Փաշինյանի հայտարարությունները հիմնազուրկ են ու մտացածին. Սահմանադրագետ
![Հայաստանը շուտով Ռուսաստանում ունենալու է նոր դեսպան . Ալեն Սիմոնյան](https://panorama.am/video_images/17/49949_1/f6687d2af81fab_6687d2af81fec.jpg)
![Գնդակը գտնվում է ադրբեջանական կողմում. Ալեն Սիմոնյան](https://panorama.am/video_images/17/49941_1/f6687b8f87fc6a_6687b8f87fcab.jpg)