Ադրբեջանը կրակել է Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ժամը 12:25-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր: Այնուհետև ՊՆ-ից հայտնել են, որ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի ինտենսիվությունը ժամը 11:20-ի դրությամբ նվազել է:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը կեղծ տեղեկությունների շրջանառմամբ՝ հիմք է ստեղծում Սոթքի ուղղությամբ սկսած սադրանքը շարունակելու նպատակով. ՀՀ ՊՆ
- Սոթքի դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի ինտենսիվությունը նվազել է
- Սոթքի հատվածում Ադրբեջանի կրակոցների հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր․ ՊՆ
- Սոթքի հատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն կիրառում է ականանետ. ՀՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան