Արցախում 0 հանդուրժողականություն երկիրը քաոսի տանելու փորձ կատարողների նկատմամբ. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ստեղծված ծանր իրադրության պայմաններում Արցախի ցանկացած իշխանություն իր առաջ ունի մի քանի առանցքային խնդիր:
Առաջին, ճգնաժամային կառավարման միջոցով ռեսուրսների առավելագույն արդարացի բաշխում և ըստ առաջնահերթությունների կիրառում:
Երկրորդ, Արցախում ստեղծված ծանր հոգեբանական իրադրությունը առավել ակտուալ է դարձնում հասարակության հետ անկեղծ և բաց երկխոսության ծավալումը:
Երրորդ, 0 հանդուրժողականություն երկիրը քաոսի տանելու փորձ կատարողների ու առհասարակ հանցագործությունների նկատմամբ: Երկաթյա կարգապահության ապահովում ամեն գնով:
Չորրորդ, ներքին դասավորություններ, պաշտոններում նշանակումներ և պաշտոնանկություններ ոչ թե ըստ քաղաքական նեղ խմբերի նախընտրությունների, այլ կոմպետենտության և ունակությունների:
Շարունակելի»:
Հարակից հրապարակումներ`
- Խաչատուրովի հետ հանդիպումս «Վարդաշեն» ՔԿՀ-ում անցավ Արցախ-Հայաստան անվտանգության նոր սպառնալիքներ համատեքստում, Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Արցախում հիմնական դերակատարների կողմից Արայիկ Հարությունյանի հրաժարականի պարտադրանք չի եղել
- Աբրահամյան. Կան հարցեր, որոնց վերաբերյալ Հայաստանից կոռեկտ և բարոյական չէ խորհուրդներ կամ հորդորներ հղել արցախցիներին
- Արցախի մեր հայրենակիցներին հասցված այս դժոխքը սրա նախաձեռնողների տներ է մտնելու. Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Ոչինչ մի քիչ էլ գովացեք, հետո տեղ չեք ճարելու այդ գլուխը թաքցնելու համար
- Տիգրան Աբրահամյան. Խելքներդ գլուխներդ հավաքեք` իշխանությունը արտոնություն, փող կամ մահակ չէ