Ուկրաինան «PepsiCo»-ին և «Mars»-ին ներառել է պատերազմի միջազգային հովանավորների ցուցակում
Ուկրաինայի Կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալությունը (NAPC) հայտնել է, որ PepsiCo և Mars արտադրողներին ներառել է «միջազգային պատերազմի հովանավորների» ցուցակում՝ Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության պատճառով, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
Ավելի վաղ PepsiCo ընկերությունը հայտարարել էր, որ դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում։
Գործակալությունից հայտնել են, որ նշված ընկերությունները շարունակում են աշխատել ՌԴ-ում, հարկեր են վճարում և «ակտիվորեն նոր աշխատակիցներ են փնտրում Ռուսաստանում»։
Ավելի վաղ Ուկրաինայի Կոռուպցիայի հակազդման ազգային գործակալությունը հայտնել էր, որ երկիր է հրավիրել այն ընկերությունների ղեկավարությանը, որոնք չեն հեռացել ՌԴ-ից և Կիևի կողմից ընդգրկվել են «պատերազմի Միջազգային հովանավորների»ցուցակում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան