Ադրբեջանը հաղորդում է երեք վիրավորի մասին
Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում Ադրբեջանի բացած ինտենսիվ կրակին ի պատասխան հայկական կողմի գործողությունների հետևանքով վիրավորվել է երեք ադրբեջանցի։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց։
Հիշեցնենք՝ Հայաստանի ՊՆ-ն այսօր հայտնել էր, որ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից զատ, կիրառում է նաև ականանետ։
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը կեղծ տեղեկությունների շրջանառմամբ՝ հիմք է ստեղծում Սոթքի ուղղությամբ սկսած սադրանքը շարունակելու նպատակով. ՀՀ ՊՆ
- Սոթքի հատվածում Ադրբեջանի կրակոցների հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր․ ՊՆ
- Սոթքի հատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն կիրառում է ականանետ. ՀՀ ՊՆ
- Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան