Ժամը 17:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են.
«Ժամը 17:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ժամը 12:25-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել նաև Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Ժամը 12:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ կիրառել են ԱԹՍ և ականանետ: Ժամը 13:30-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակել են հրաձգային զենքերից և ականանետից կրակը Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր:
Ժամը 14:15-ից սկսած Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակի ինտենսիվությունը Սոթքի և Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ նվազել է:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԱԳՆ-ն կոչ է անում միջազգային հանրությանը զսպել Ադրբեջանի օրեցօր սաստկացող առավելապաշտական վարքագիծը
- Միայն կառավարության փոփոխությունը կարող է վերջ դնել այս իրավիճակին. Քաղաքացիները՝ Սոթքում կրակի ու դրա հետևանքով զոհերի մասին
- Սոթքում զոհված 37-ամյա Արսեն Մկրտչյանը Ռանչպար գյուղից էր. շուտով կծնվի նրա երրորդ զավակը
- Կրակի հետևանքով զոհվել են Մասիսի բնակիչներ
- Ժամը 14:15-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակի ինտենսիվությունը Սոթքի և Նորաբակի ուղղությամբ նվազել է. ՊՆ
- ՊՆ հրապարակել է տեսանյութ՝ ինչպես է Ադրբեջանի ԶՈՒ-ն լրացուցիչ միջոցներ կենտրոնացնում Սոթքի ուղղությամբ
- ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ. ՀՀ ՊՆ
- Ադրբեջանը ժամը 13։30-ի դրությամբ շարունակում է կրակել Սոթքի և Նորաբակի ուղղությամբ. ՊՆ
- Թշնամին Սոթքի ուղղությամբ կիրառել է ԱԹՍ և ականանետ. ՊՆ
- Սոթքի հատվածում արձանագրվում են Ադրբեջանի ԶՈՒ ռազմական տեխնիկայի, լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման միջոցառումներ. ՊՆ
- Ադրբեջանը կեղծ տեղեկությունների շրջանառմամբ՝ հիմք է ստեղծում Սոթքի ուղղությամբ սկսած սադրանքը շարունակելու նպատակով. ՀՀ ՊՆ
- Սոթքի դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի ինտենսիվությունը նվազել է
- Սոթքի հատվածում Ադրբեջանի կրակոցների հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր․ ՊՆ
- Սոթքի հատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն կիրառում է ականանետ. ՀՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան