ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում կալանավորված արցախցի 3 երիտասարդներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքի ապօրինի անցակետում ադրբեջանցիների կողմից առևանգված Արցախի Հանրապետության երեք քաղաքացիներին, որոնք Բաքվում կալանավորվել են։ Panorama.am-ը տեղեկացավ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Բաքվում մեր ներկայացուցիչները օգոստոսի 30-ին և 31-ին տեսակցել են երեք երիտասարդներին։ Նրանց տրվել է հնարավորություն կապ հաստատել ընտանիքների հետ, բայց չեմ կարող ասել՝ կապ հաստատել են, թե՝ ոչ»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին Արցախից Հայաստան ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ տեղափոխվելիս ադրբեջանական կողմն առևանգել էր 3 ուսանողների` Ալեն Սարգսյանին, Վահե Հովսեփյանին և Լևոն Գրիգորյանին, որոնք գալիս էին Հայաստանում սովորելու։
Նրանք ֆուտբոլիստներ են։ Թշնամի երկիրը նրանց մեղադրում է 2021 թ. «ադրբեջանական դրոշն անարգելու մեջ»։ Բաքուն հայտարարել է, որ նրանց նկատմամբ կկիրառվի վարչական կալանք՝ 10 օր ժամկետով։ Ադրբեջանի դատախազությունից հայտնել էին, որ կալանքի ժամկետի ավարտից հետո վերջիններս «Ադրբեջանի տարածքից կարտաքսվեն»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցիների կողմից Լաչինի ապօրինի անցակետում առևանգված երեք երիտասարդի վերաբերյալ Հայաստանը դիմել է ՄԻԵԴ
- Առևանգված երիտասարդներն Ադրբեջանում բռնության են ենթարկվել
- Խի՞ են էս մարդիկ զոմբիացել. Քաղաքացիները՝ երիտասարդների առևանգման և նույն օրը Երևանում համերգի անցկացման մասին
- Դա անընդունելի է․ Մենենդեսը՝ Ադրբեջանի կողմից արցախցի երիտասարդների առևանգման մասին
- Առևանգված երիտասարդներն են Ալեն Սարգսյան, Լևոն Գրիգորյան, Վահե Հովսեփյան
- Ադրբեջանը մանրամասներ է հայտնում առևանգված արցախցի երիտասարդների մասին
- Ադրբեջանցիներն անցակետում առևանգել են ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան գնացող ուսանողի. Շտաբ
- Ադրբեջանցիները կրկին արցախցու են առևանգել. «Հրապարակ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան