Նիկոլ, ու՞ր են քո բերած ԵՄ դիտորդները, ինչո՞ւ չեն զսպում Ադրբեջանին․ Շարմազանով
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլ, ԵՄ դիտորդներին բերում էիր ադրբեջանական կրակոցները զսպելո՞ւ, թե՞՝ ավելի ինտենսիվացնելու համար։
Ադրբեջանի զինված ստորաբաժանումները ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ են բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Ու՞ր են քո բերած ԵՄ դիտորդները։
Ինչո՞ւ չեն զսպում Ադրբեջանին։
Սրա մեղավորը դու ես, կապիտուլյանտ, որ քանդեցիր մի ողջ հաղթանակած պետության պաշտպանական համակարգն ու սարքեցիր քո նման իզմեր չունեցող աջաբսանդալ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան