Էդգար Սևիկյանը որոշել է խաղալ Հայաստանի, այլ ոչ թե Ռուսաստանի հավաքականում
«Պարի Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը որոշել է խաղալ Հայաստանի հավաքականում, այլ ոչ թե Ռուսաստանի, գրում է «Sports.ru»-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կիսապաշտպանը պայմանավորվել է տեղափոխվել Հայաստանի ազգային հավաքական՝ չնայած Ռուսաստանի ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքին հրավիրվելուն:
Սևիկյանը խոսել է իր որոշման մասին.
«Սիրելի բարեկամներ, Ինչպես արդեն հավանաբար գիտեք, իմ անունը Ռուսաստանի հավաքականի մարզումային հավաքին հրավիրված 49 ֆուտբոլիստների ցանկում է։ Շատ հաճելի է, որ Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբն ուշադրություն դարձրեց և գնահատեց իմ աշխատանքն ու արդյունքները: Ռուսաստանն ինձ շատ բան է տվել իմ պրոֆեսիոնալիզմի և կարիերայի առումով։
Սակայն այս պահին պետք է տեղեկացնեմ, որ չեմ կարող ընդունել Ռուսաստանի հավաքականի հրավերը, քանի որ արդեն որոշել եմ հանդես գալ Հայաստանի հավաքականում։
Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբին վստահության համար։ Հույս ունեմ, որ երկրպագուներն ըմբռնումով կմոտենան իմ ընտրությանն ու ինքնուրույն որոշմանը»,-ասել է 22-ամյա կիսապաշտպանը։
Հիշեցնենք, որ 22-ամյա կիսապաշտպանը հայտնվել է Ռուսաստանի հավաքականի սեպտեմբերյան հավաքին հրավիրված 49 ֆուտբոլիստների ցանկում: Ավելի վաղ նա հանդես է եկել Ռուսաստանի երիտասարդական և պատանեկան հավաքականում։
Հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկում ընդգրկվել է նաև «Օրենբուրգի» կիսապաշտպան, ազգությամբ հայ Ստեփան Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան