Առաջին 10 օրը ցույց կտա՝ ի վիճակի՞ ենք շարունակել ուսումնական գործընթացը, թե՞ անհրաժեշտ է ժամանակավորապես դադարեցնել. Արցախի ԿԳՄՍ նախարար
Վերջին օրերին Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջանների և Ստեփանակերտի ոլորտային պատասխանատուների հետ առցանց քննարկումներ է կազմակերպել սեպտեմբերի մեկից ուսումնական գործընթացը սկսելու համար առկա խնդիրները վեր հանելու նպատակով։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը` հավելելով, որ այդ քննարկումների արդյունքում ի հայտ եկած խնդիրները հիմնականում վերաբերել են գրենական պիտույքների սղությանն ու բացակայությանը աշակերտների թերսնմանը, ներքաղաքային ու միջհամայնքային երթուղայինների բացակայությանը:
«Առկա է նաև մասնագետների խնդիր: Բացի այդ ունենք ավելի քան 300 ուսուցիչ, որ դասավանդելու համար մի բնակավայրից մյուսն էր հասնում տրանսպորտով։ Այս հարցերը քննարկվել են համապատասխան կառույցների ու երկրի ղեկավարության հետ` եզրահանգելով, որ ամեն դեպքում սեպտեմբերի 1-ին պետք է մեկնարկենք ուսումնական գործընթացը»,- ասել է նախարարը` նշելով, որ նոր ուսումնական տարվա առաջին տասնօրյակում մշտադիտարկում կիրականացվի անհաղթահարելի խնդիրները պարզելու համար:
«Այդ ժամանակահատվածը փորձաշրջան է, որը ցույց կտա ի վիճակի՞ ենք դպրոցներում շարունակե՞լ ուսումնական գործընթացը, թե անհրաժեշտ է ժամանակավորապես դադարեցնել»,- ասել էՆորայր Մկրտչյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սեպտեմբերի 1-ը շրջափակված Արցախում
- «Արցախում հազարավոր երեխաներ նոր ուսումնական տարվա մեկնարկը տվեցին կիլոմետրեր քայլելով»
- Արցախում առաջինցիները խիստ անսովոր պայմաններում են սկսում իրենց ճամփորդությունը դեպի գիտելիքի աշխարհ. նախարար
- Ներկա պայքարի ամեն պահը բաց դաս է բոլորիս համար, կյանքի դաս, գաղափարի դաս․ ԱՀ ԱԺ նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան