Արցախի կառավարությունը հրապարակել է շրջափակման 264-րդ օրվա տեղեկագիր
Արցախի կառավարության տարածած տեղեկագրում ասվում է.
«Ադրբեջանը արգելափակել է դեպի Արցախ Ֆրանսիայի ուղարկած հումանիտար բեռների մուտքը:
-Լաչինի միջանցքի պարամետրերն ու շահագործման ռեժիմը սահմանված են 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ, որի 6-րդ կետով ամրագրված է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև անխափան ցամաքային կապը։ Լաչինի միջանցքի վերահսկողությունը վերապահված է բացառապես ՌԴ խաղաղապահ զորակազմին։ Սակայն պետք է ընդգծել, որ ադրբեջանական կողմի դիրքորոշումն ու գործողությունները լիովին հակասում են վերոնշյալ Եռակողմ հայտարարության թե՛ ոգուն, և թե՛ տառին։
-2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված Եռակողմ հայտարարությունը չի ենթադրում Ադրբեջանի որևէ ներկայություն Լաչինի միջանցքում, առավել ևս՝ վերջինիս կողմից որևէ վերահսկողական գործառույթի իրականացում։ Այս տեսակետը 2023 թվականի փետրվարի 28-ին վերահաստատել է ՌԴ արտաքին գործերի նախարարը, որն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո հստակ ընդգծել է, որ Եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքում հսկիչ անցակետերի տեղադրում նախատեսված չէ: Արդարադատության միջազգային դատարանի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումները հաստատում են Ադրբեջանի պարտավորությունը՝ «ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով», ինչը բացառում է Լաչինի միջանցքում անցակետի առկայությունը…»։
1. Հայերեն - https://mailchi.mp/ffbba0650c57/day264am
2. Русский- https://mailchi.mp/809b0da555fe/day264ru
3.English- https://mailchi.mp/89139996cbeb/day264en
4.French- https://mailchi.mp/b7689a80ec2a/day264fr
Հարակից հրապարակումներ`
- Մենք կոչ ենք անում ադրբեջանական իշխանություններին ապահովել անվտանգ և ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով. Ժոզեպ Բորել
- Բաքվից հնարավոր են համարում, որ Լաչինի ճանապարհը բացվի առաջիկա օրերին
- Պետք է անհոգնել առաջ մղենք Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու գաղափարը. Փաշինյան
- Մ.Զախարովա. Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը Հայաստանի կողմից ԼՂ-ի՝ որպես Ադրբեջանի տարածք ճանաչելու արդյունք է
- Ադրբեջանցիների կողմից Լաչինի ապօրինի անցակետում առևանգված երեք երիտասարդի վերաբերյալ Հայաստանը դիմել է ՄԻԵԴ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին