«Շնորհավորում եմ ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, որ պարեկների մի մասին էլ դարձրեց մարդ խոշտանգող». Իոանիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոանիսյանը լուսանկարներ է հրապարակել ու գրել.
«Շնորհավորում եմ ՆԳ նախարար Վահե Ղազարյանին այն կապակցությամբ, որ պարեկների մի մասին էլ դարձրեց մարդ խոշտանգող։ Բայց դե պարեկները խամ են, չգիտեն, որ պետք է այնպես խոշտանգել, որ բաժնը արյունլվիկ չանեն։
Կադրերում` պարեկների կողմից խոշտագված Արայիկ Ավագյանը` նախորդ գիշեր Շենգավիթի բաժնում»։
«Հեղափոխության Պահապաններ» հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ Հայկ Մովսիսյանը նույնպես անդրադարձել է քաղաքացու խոշտանգման դեպքին. «Պարեկների կողմից խոշտանգված Արայիկ Ավագյանը` նախորդ գիշեր Շենգավիթի բաժնում։
Կեցցե Հայակական ոչ բռնի ժողովրդավարությունը»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին