Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ զորավարժությունները․ Հայաստանը չի մասնակցում
Բելառուսում պաշտոնապես մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական ուժերի «Մարտական եղբայրություն-2023» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունները։ Դրանք կտևեն մինչև սեպտեմբերի 6-ը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ին։
Բելառուսը 2023 թվականին նախագահում է ՀԱՊԿ-ում, որը ներառում է վեց պետություն՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։ ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցելու համար բոլոր երկրները, բացառությամբ Հայաստանի, ուղարկել են հանրապետություն իրենց զորախումբը։
Ընդհանուր առմամբ, զորավարժություններին ներգրավված են ավելի քան 2500 զինծառայողներ և ավելի քան 500 միավոր սպառազինություն, ռազմական և հատուկ տեխնիկա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին