Աշխարհը պետք է տեսնի և համոզվի, որ հայ ժողովուրդը չի հանձնվել, մերժում է դավաճանի օրակարգը. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.
«Վաղը այցելելու եմ Երևանում Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցչություն։ Հատկապես այս տարի շատ կուզեի վաղը Ստեփանակերտում լինել։ Ավաղ, դա դեռ հնարավոր չէ։ Բայց ասել և կրկնում եմ՝ Արցախը վերջապես սկսել է ճիշտ ուղով ընթանալ։ Իսկ դա նշանակում է, որ տեղ հասնելու հույս կա։ Եվ սա մերօրյա դժնդակ իրականության քիչ, բայց լավ լուրերից մեկն է։
Արցախի ներկայացուցչությունում հուսով եմ վաղը շատ ընկերների և համախոհների տեսնել։ Հավատացեք՝ միակ բանը, որ կարող ենք անել այս օրերին, Արցախի կողքին կանգնելն է։ Եվ հատկապես վաղը հենց այդ օրն է։ Աշխարհը պետք է տեսնի և համոզվի, որ հայ ժողովուրդը չի հանձնվել։ Որ հայ ժողովուրդը պայքարում և մերժում է դավաճանի օրակարգը։
Մեր այդ դիրքորոշումը բարձրաձայնելու երկու հիմնական հարթակ է լինելու վաղը՝ Արցախի Մշտական ներկայացուցչություն և Ազատության հրապարակ։ Եվ ուրեմն օրը ծրագրավորեք այնպես, որ երկու տեղում էլ անպայման լինեք»։
Հարակից հրապարակումներ`
- Սեպտեմբերի 2-ին աշխարհի 16 երկրներում տեղի կունենան «SOS Artsakh» հանրահավաքներ և բողոքի գործողություններ
- «Որդիների Կանչ» ՀԿ. Սեպտեմբերի 2-ին լինելու ենք Ազատության հրապարակում
- Սերժ Սարգսյանն իր թիմի հետ կմասնակցի սեպտեմբերի 2-ի հանրահավաքին
- Քոչարյանը կմասնակցի սեպտեմբերի 2-ի հանրահավաքին
- Սեպտեմբերի 2-ի մեծ հանրահավաքն ինքնին ուղերձ է Ադրբեջանին և միջնորդներին՝ այն մասին, որ Հայաստանը Փաշինյանը չէ. Հովհաննիսյան
- Դավիթ Անանյան. Հույս կա, որ սեպտեմբերի 2-ի հանրահավաքը լինելու է վերքաղաքական և վերխմբային
- Արմեն Աշոտյանի խնդրանքը ՔԿՀ-ից՝ մասնակցել սեպտեմբերի 2-ին համազգային հանրահավաքին
- Սաղաթելյան. Սեպտեմբերի 2-ին միացի՛ր ի պաշտպանություն Արցախի կայանալիք հանրահավաքին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան