Պապիկյանը Իրանի դեսպանին ներկայացրել է սեպտեմբերի 1-ին Սոթքի ուղղությամբ ադրբեջանական ռազմական գործողության մանրամասներ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են.
«Սեպտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Պաշտպանության նախարարը դեսպանին ներկայացրել է սեպտեմբերի 1-ին Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի վերաբերյալ մանրամասներ»:
Հարակից հրապարակումներ`
- Զոհված համարվածներից մեկի՝ Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է.ՀՀ ՊՆ
- ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ. ՀՀ ՊՆ
- Ադրբեջանը կեղծ տեղեկությունների շրջանառմամբ՝ հիմք է ստեղծում Սոթքի ուղղությամբ սկսած սադրանքը շարունակելու նպատակով. ՀՀ ՊՆ
- Սոթքի հատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն կիրառում է ականանետ. ՀՀ ՊՆ
- Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ
- Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը; ՀՀ ՊՆ
- Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվությունն է․ ՀՀ ՊՆ
- Հոսանքահարման հետևանքով մահացել է զինծառայող. ՀՀ ՊՆ