Սիզավետի միջնակարգ դպրոցի միակ առաջին դասարանցին
6-ամյա Անին այս օրվան երկար է սպասել` վերջապես դպրոց է հաճախելու։ Բայց մի քիչ տխուր է, որովհետև երազանքը մինչև վերջ չի իրականացնել` դասարանում կողքին նստող չի լինելու, գրում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։
Անին Շիրակի մարզի Սիզավետ համայնքի միջնակարգ դպրոցի միակ առաջին դասարանցին է։ Այս պատկերը դպրոցում արդեն սովորական է դարձել։ Վերջին երկու տարիներին դպրոցում երկուական առաջին դասարանցիներ են եղել, 2020–ին` մեկը։
Դասվար Նարինե Գաբրիելյանը 1993 թ.–ից աշխատում է դպրոցում։ Հիշում է` տարիներ առաջ 6-9 երեխա էր առաջին դասարան ընդունվում։
«Վերջին տարիներին պատկերը սա է, արդեն սովորել ենք։ Մի քիչ ծույլ աշակերտներն իհարկե բողոքում են. չէ՞ որ ամեն օր ստիպված նրանց դաս ենք հարցնում, բայց երբ երեխան սովորող է լինում, շատ լավ է անցնոմ դասաժամը։ Հուսով եմ ՝ Անին էլ ընդունակ աղջիկ կլինի»,- ասում է նա։
Սիզավետի միջնակարգ դպրոցը 180 աշակերտի համար է նախատեսված։ Այս պահին 29 աշակերտ ունի, անցած տարի նրանց թիվը 34 է եղել, իսկ օրինակ 2008 թ.-ին` 65։ Թվերի անընդհատ նվազման պատճառն արտագաղթն է։
«Աշխատանք չունենալու պատճառով երիտասարդները հեռանում են գյուղից։ Հիմնականում գնում են Երևան, Էջմիածին կամ Գյումրի։ Այնտեղ էլ ամուսնանում են, երեխաներ են ունենում, նրանք էլ, բնականաբար, հենց այնտեղ էլ դպրոց են գնում»,– ասում է դպրոցի տնօրեն Քնարիկ Համբարյանը։
Մանրանասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան