Միայն կառավարության փոփոխությունը կարող է վերջ դնել այս իրավիճակին. Քաղաքացիները՝ Սոթքում կրակի ու դրա հետևանքով զոհերի մասին
Սոթքում այսօր ադրբեջանական կրակի հետևանքով չորս զոհ և մեկ վիրավոր ունենք։ Ո՞ր դեպքում է հնարավոր խաղաղություն մեր տարածաշրջանում։ Այս հարցը Panorama.am-ն ուղղեց Երևանի փողոցներում քաղաքացիներին։
Հարցման մասնակից քաղաքացիներից մեկը նախ ցավակցեց զոհվածների ընտանիքներին, ասաց՝ միայն ուժ ներկայացնելով, ոչ թե զիջելով կարող է Հայաստանը վերջ տալ այս իրավիճակին։
Նրանցից շատերը համարում են, որ գործող իշխանության օրոք խաղաղության հասնել հնարավոր չէ, պետք է կառավարությունը փոխվի։
«Չգիտեմ, թող իրենք մտածեն՝ ինչ անեն, արդեն հերիք ամեն օր զոհեր-զոհեր, պետք է էդ հարցին լուծում տրվի»,-վրդովված ասաց քաղաքացին։
«Բոլորից շատ ես եմ մտածում, բայց ես ի՞նչ կարող եմ անել։ Խաղաղության հասնելու համր բանակցություններ պիտի տարվեն, բայց էսօրվա կառավարությունը չի էլ կարողանում բանակցություն վարի՝ ինչպես պետք է։ Իրենց անհապաղ հեռանալ է պետք, որ գոնե ուրիշ կառավարություն նստի, կարողանան ինչ-որ մի հարց լուծել։ Սաղ տալով-տալով, վաղը մեզ էլ են տալու, պրծնեն, գնան։ Հույսեր ունեինք իրենից,բայց ոչինչ չարդարացրեց»,-ասաց հարցման մասնակից մի տղամարդ։
«Առաջինը պիտի հեռանա էն կառավարությունը, որը թույլ է տալիս նման բան, իսկ երկրորդ՝ ժողովուրդը պիտի հասկանա, որ Սոթքը հեռու չի, մոտ է ու էն ինչ-որ լինում է, վաղը լինելու է իրենց տներում, ու ընդհանրապես ամեն մարդ հասկանա, որ էն ինչ-որ պատահում է ուրիշին, նույնը իր հետ կարող է լինել և փորձի իրենց ակտիվ քաղաքական դիրքորոշումը ցույց տալ ու մի քիչ կարեկցեն կողքիններին, միայն իրենց հավեսով ու կայֆերով չապրեն»,-ասաց հարցման մասնակից մի կին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Սոթքում զոհված 37-ամյա Արսեն Մկրտչյանը Ռանչպար գյուղից էր. շուտով կծնվի նրա երրորդ զավակը
- Ժամը 14:15-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակի ինտենսիվությունը Սոթքի և Նորաբակի ուղղությամբ նվազել է. ՊՆ
- ՊՆ հրապարակել է տեսանյութ՝ ինչպես է Ադրբեջանի ԶՈՒ-ն լրացուցիչ միջոցներ կենտրոնացնում Սոթքի ուղղությամբ
- Ադրբեջանը ժամը 13։30-ի դրությամբ շարունակում է կրակել Սոթքի և Նորաբակի ուղղությամբ. ՊՆ
- Թշնամին Սոթքի ուղղությամբ կիրառել է ԱԹՍ և ականանետ. ՊՆ
- Սոթքի հատվածում արձանագրվում են Ադրբեջանի ԶՈՒ ռազմական տեխնիկայի, լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման միջոցառումներ. ՊՆ
- Ադրբեջանը կեղծ տեղեկությունների շրջանառմամբ՝ հիմք է ստեղծում Սոթքի ուղղությամբ սկսած սադրանքը շարունակելու նպատակով. ՀՀ ՊՆ
- Սոթքի դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի ինտենսիվությունը նվազել է
- Սոթքի հատվածում Ադրբեջանի կրակոցների հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր․ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան