Ստամբուլի կենտրոնում հյուրանոց է բռնկվել
Ուրբաթ առավոտյան հրդեհ է բռնկվել Ստամբուլի կենտրոնական Ֆաթիհ թաղամասի հյուրանոցներից մեկում, տարհանվել է 40 հյուր, ռուս վիրավորների մասին տեղեկություններ չկան:«ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հաղորդում է Sabah թերթը։
Ըստ Sabah թերթի, հրդեհը բռնկվել է Ստամբուլի պատմական կենտրոնում Բինբիդիրեկ թաղամասում գտնվող հյուրանոցի էլեկտրական վահանակում, տեղական ժամանակով ժամը 05.00-ի սահմաններում, ամբողջ շենքը ծածկվել է ծխով, ինչի պատճառով. հյուրերը չեն կարողացել ինքնուրույն դուրս գալ սենյակներից։
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները օգտագործելով հրշեջ մեքենաները, պատուհանների և պատշգամբների միջոցով տարհանել են հյուրանոցից 40 զբոսաշրջիկների: Հյուրանոցի հյուրերը խուճապի են մատնվել, ոմանք փորձել են փրկել իրենց ճամպրուկները: