Վանաձորի Վահե Մելիքսեթյանի անվան թիվ 28 հիմնական դպրոցի 9 աշակերտներ կրթաթոշակներ կստանան
Արդեն Երեք տարի անընդմեջ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի նախաձեռնությամբ անվանական կրթաթոշակներ են տրամադրվում Վանաձորի Վահե Մելիքսեթյանի անվան թիվ 28 հիմնական դպրոցի բարձր դասարանների տաղանդավոր աշակերտներին: Նախորդ տարի այդպիսի աշակերտները 8-ն էին, իսկ այս տարի՝ 9-ը։
Հիմնադրամից մանրամասնում են, որ անվանական կրթաթոշակի չափը յուրաքանչյուր աշակերտի համար ամսական 20.000 ՀՀ դրամ է կազմում և տրվելու է 2023-24 ուսումնական տարվա համար: Դրամական խրախուսանքի արժանացան նաև դպրոցի վաստակաշատ ուսուցչուհիներ Տաթևիկ Վարդանյանը և Մելանյա Ղևոնդյանը:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Մելիքսեթյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց բոլոր աջակիցներին և ընդգծեց, որ պատրաստվում են աշակերտներին խրախուսելու այս ձևաչափը կիրառել նաև Հայաստանի այլ դպրոցներում (հատկապես սահմանամերձ համայնքների)։ Խրախուսելով աշակերտների ակադեմիական առաջընթացը՝ հիմնադրամն իր ներդրումն է ունենում աշակերտների ապագայում՝ վստահ լինելով, որ կրթաթոշակների շահառուները դառնալու են իրենց գործի լավ մասնագետները։
Հիշեցնենք, որ 2021թ. ապրիլին դպրոցը անվանակոչվել էր 44 օրյա պատերազմի հերոս, ԵՊԲՀ դասախոս, դպրոցի ոսկե մեդալակիր Վահե Մելիքսեթյանի անունով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին