«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը որակազրկվել է
Կայացել է ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստը։ ՀՖՖ մամուլի ծառայության հաղորդմամբ, ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեն որոշել է որակազրկել «Փյունիկ» թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին 7 (յոթ) խաղով։ Որակազրկումը տարածվում է 2023 թվականի օգոստոսի 31-ից սկսած։
ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեն որոշման է նաև, որ սահմանված կարգապահական պատասխանատվության միջոցի մի մասը՝ 4 (չորս) խաղ պայմանականորեն չկիրառել և «Փյունիկ» թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի նկատմամբ փորձաշրջան սահմանել 4 (չորս) ամիս ժամկետով՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին