Բժիշկը զգուշացրել է երեխայի համար ծանր պայուսակ կրելու հետևանքների մասին
Եթե պայուսակի քաշը գերազանցում է թույլատրելին, ապա դա բացասաբար է անդրադառնում երեխայի ողնաշարի վրա, առաջանում են խնդիրներ, ուժեղանում է կրծքային կիֆոզը։ Այս մասին է «Իզվեստիա»-ին ասել է մանկաբույժ Տատյանա Կաշկինան։
Նա նշել է, որ «Ռոսպոտրեբնադզոր»-ի առաջարկությունների համաձայն՝ դպրոցական պայուսակի քաշը դասագրքերի և գրենական պիտույքների հետ միասին չպետք է գերազանցի երեխայի քաշի 10%-ը, իսկ առաջին և երկրորդ դասարանների աշակերտների համար ուսապարկի առաջարկվող քաշը 1,5 կգ է։
Մանկաբույժի խոսքով՝ ողնաշարի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար անհրաժեշտ է ընտրել ճիշտ ուսապարկ և պահպանել որոշ կանոններ:
«Առաջնորդվեք երեխայի զգացողություններով։ Կարևոր է, որ ուսապարկը թույլ տա երեխային ազատ տեղաշարժվել՝ ներառյալ կռանալը, ակտիվ շարժումները: Ընտրեք ճիշտ չափի պայուսակ․ այն չպետք է գերազանցի երեխայի ուսերի լայնությունը և լինի նրանից բարձր։ Որքան թեթև լինի ուսապարկը, այնքան լավ»,- ասել է մանկաբույժը։
Տատյանա Կաշկինան նաև խորհուրդ է տվել ստուգել ուսապարկի ամրագոտիներ, քանի որ դրանք չպետք է շատ նեղ լինեն (օպտիմալը՝ մոտ 4-5 սմ)։
Նա նաև ասել է, որ պետք է կրել կոշտ մեջքով ուսապայուսակներ, որպեսզի երեխայի մեջքը ուղիղ դիրքում լինի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան