Ապրեն խաղաղ երկնքի ներքո. Քաղաքացիների մաղթանքներն աշակերտներին
Հայաստանի ու Արցախի դպրոցներում այսօր ծաղիկներով, փուչիկներով, տարբեր միջոցառումներով ազդարարվեց նոր ուսումնական տարվա մեկնարկը։
Panorama.am-ը երեխաներին դպրոց բերած ծնողներից, անցորդներից աշակերտներին ուղղված մաղթանքներ հավաքեց։ Դրանցում գերիշխում էր խաղաղության ցանկությունը։
«Բոլորին բարի երթ, խաղաղություն թող լինի երկրում, խաղաղ երկնքի ներքո ապրեն»,-ասաց ծնողներից մեկը։
«Խաղաղություն լինի մեր երկրին, մեր արցախահայերին»։
«Խաղաղ երկինք և գերազանց ուսուցում, քանի որ կրթությունն է ամենակարևորը»,-նշեց մեկ այլ քաղաքացի։
Մի կին էլ հորդորեց ծնողներին՝ համագործակցել մանկավարժների հետ, իսկ աշակերտներին մաղթեց հաջողություններ՝ կրթված սերունդ ունենալու հույսով։