Մինչ Մյուռոնօրհնեք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կներկայանա ուխտավոր հայորդիներին
Օգոստոսի 28-31-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Ժողովի նիստերը վարել են Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, ադրբեջանական ագրեսիայի և աշխարհաքաղաքական բարդ զարգացումների հետևանքով Հայաստանի ու Արցախի Հանրապետություններում ստեղծված կացության վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԳՀԽ անդամ, ի.գ.դ. Գևորգ Դանիելյանը և «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը։
Խիստ մտահոգությամբ արձանագրվել է, որ միջազգային լարված իրադրությունից օգտվելով՝ Ադրբեջանի իշխանությունները, որդեգրած պետական քաղաքականության շրջանակներում, ոչ միայնձգտում են բռնազավթել Արցախը, այլև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Բերձորի միջանցքի արգելափակման արդյունքում Արցախի ամբողջական շրջափակմանը և արցախահայության նկատմամբ դրսևորվող անմարդկային բռնաճնշումներին ու ցեղասպան գործողություններին, ինչի հետևանքով խաթարվել են երկրի կենսագործունեության բոլոր ոլորտները։
Ներկայացվեել են նաև ադրբեջանական իշխանությունների կողմից նախաձեռնված քայլեն ու գործողությունները՝ ուղղված էթնիկ հայկական հետքերի ոչնչացմանն ույուրացմանը։
Զեկույցների շուրջ ծավալված քննարկումների արդյունքում ԳՀԽ հանդես է եկել առանձին հայտարարությամբ։
Մյուռոնօրհնության, եպիսկոպոսաց ձեռնադրության արարողությունների կազմակերպման ընթացքի, ինչպես նաևՄայր Տաճարի հիմնանորոգության, ներքին հարդարման և շրջակայքի բարեկարգման աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և լուսարարապետ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
Արձանագրվել է, որ 2023թ. հոկտեմբերի 1-ին Մյուռոնօրհնեքի արարողությանն իրենց մասնակցությունը կբերեն Քույր Եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների ներկայացուցիչներ, Հայ Եկեղեցու նվիրապետական աթոռներից ու աշխարհասփյուռ թեմերից բարձրաստիճան հոգևոր հայրերև հավատացյալ ուխտավորներ։ Մյուռոնօրհնության արարողության շրջանակներում սեպտեմբերի 30-ին Սուրբ Գայանե վանքում տեղի կունենա «Խաղաղության աղոթք» միջեկեղեցական պատվիրակությունների մասնակցությամբ, իսկ հոկտեմբերի 8-ին՝ եպիսկոպոսաց ձեռնադրություն։
Մյուռոնօրհնության տոնական արարողության կազմակերպման աշխատանքների հետ առնչված խոսվել է Տաճարի շրջակայքի բարեկարգման ընթացքի մասին։ Արձանագրվել է, որ մինչ Մյուռոնօրհնեք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը շինարարների ներդրած ջանքերի արդյունքում պատշաճ բարեզարդությամբ կներկայանա ուխտավոր հայորդիներին։
Ժողովի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի կողմից «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության գործարքի խնդիրների շուրջ։ ԳՀԽ-ը կարևորությամբ ընդգծել է, որ շարունակելու է հետամուտ լինել հարցի բարվոք կարգավորմանը և այդ կապակցությամբ գործադրվելու են հնարավոր բոլոր ջանքերը։
Ժողովի ընթացքում քննարկվել են նաև եկեղեցա-վարչական, կարգապահական և Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչվող այլ հարցեր:
Հարակից հրապարակումներ`
- Գերագույն հոգևոր խորհուրդ. Մերժելի է հատկապես Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ ՀՀ իշխանությունների դիրքորոշում
- Թաթոյան. Գարեգին Երկրորդի հրավերով մասնակցել եմ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի այսօրվա քննարկմանը
- Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին կքննարկվեն ՀՀ-ում և Արցախում ստեղծված կացության, Սրբալույս մյուռոնի օրհնությանը վերաբերող հարցեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան