Վանեցյան. Հայաստանի երրորդ հանրապետությունը, ըստ Նիկոլ Փաշինյանի, այլևս գոյություն չունի
«Ռուսաստանի հասեցին ուլտիմատումներով խոսել, իհարկե, կարելի է, ոչ մեկ դա չի արգելում, բայց եկեք առաջին հերթին գնահատական տանք՝ բա Հայաստանը, որը թիվ մեկ պատասխանատուն է այս հարցի, ի՞նչ են անում ՀՀ իշխանությունները»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ով Արցախի Հանրապետության օրվա առիթով այցելեց Երևանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն:
Նա նշեց. «Տեսում ենք արդեն մի բան, երբ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կասկածի տակ է դնում անկախության հռչակագիրը։ Ասում է՝ Հայաստանը կադաստրի թուղթ չունի, հիմա էլ Անկախության հռչակագիրն է դնում կասկածի տակ։ Այսինքն ուզում է ասի՝ Հայաստան չկա, Հայաստանի երրորդ հանրապետությունը, ըստ Նիկոլ Փաշինյանի, այլևս գոյություն չունի։ Բայց թույլ չենք տալու, պայքարելու ենք մեր երկրի, մեր մեծ հայրենքի՝ Հայաստանի ու Արցախի համար»։
Հարակից հրապարակումներ`
- Կարևոր է՝ Արցախի նոր իշխանությունները հստակ գնահատականներ հնչեցնեն ՀՀ իշխանությունների վերաբերյալ. Արթուր Վանեցյան
- Այս անհայրենիք, թշվառ իշխանություններն իրենց իշխանությունը պահում են մեր տղաների մահերի գնով. Վանեցյան
- Վանեցյան. Միասնություն ու անկոտրում կամք դրսևորելու դեպքում հայ ժողովուրդն այս իրավիճակից կարող է դուրս գալ հաղթանակած
- «Հայրենիք» կուսակցությունը` Արթուր Վանեցյանի գլխավորությամբ լինելու է Ազատության հրապարակում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան