Արցախի Հարապետության դրոշը՝ Հայաստանի երկնքում
Շատ տարիներ սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության օրվա առիթով, Հայաստանից իշխանության ներկայացուցիչները, քաղաքական, հասարակական գործիչներ, քաղաքացիներ այցելել են Արցախ՝ այնտեղ արցախցիների հետ միասին նշելու տոնը։ Սակայն այս տարի Հայաստանում բնակվողները զրկված են այդ հնարավորությունից՝ թշնամի Ադրբեջանը 2022 թ. դեկտեմբերի 12-ից փակել է Արցախն ու Հայաստանն իրար կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Այդ պատճառով էլ այսօր վաղ առավոտից մարդաշատ է Երևանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը՝ փորձելով գոնե այդպես ցույց տալ, որ Արցախի կողքին են։
Երևանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն այցելողներին դիմավորում է Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը։ Ներկայացուցչությունում ցուցահանդես է ՝ ներկայացված են Արցախի տեսարժան ու հայտնի վայրերի նկարներ։
Երևանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության դիմաց դրոնով օդ բարձրացվեց Արցախի դրոշը։
Հարակից հրապարակումներ`
- Մեր զինծառայողները համապատասխան քայլեր իրականացրել են, ցույց են տվել, որ կարող են խնդիր իրականացնել. Տիրան Խաչատրյան
- Արցախի լինելիությունը Հայաստանի ինքնիշխանության գրավականն է.Աբրահամ Գասպարյան
- Պաշարված Արցախը լքված է ՀՀ իշխանությունների կողմից. Չալաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան